News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը նպատակահարմար է համարում Ուկրաինայի կառավարության կողմից ուժի կիրառումը կարգուկանոնի եւ օրինականության վերականգնման նպատակով եւ կոչ է անում Կիեւին շարունակել սկսածը՝ պատասխանատու կերպով մոտելանով ուժի կիրառմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, նախագահական օդանավում լրագրողների հետ զրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Կիեւը «հիանալի զսպված պատասխան է տվել» զինված ռուսամետ անջատողականների գործողություններին, որոնք ուղղված են երկրում իրավիճակի ապակայունացմանը:

Քարնին հայտարարել է, որ Միացյալ նահանգները պատրաստ են հերթական պաշտամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից հավելյալ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ որոշումը կընդունվի հինգշաբթի Ուկրաինայի հետ քառակողմ բանակցությունների արդյունքների հիման վրա:

Մինչդեռ, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան հինգշաբթի օրը Ժնեւում, արդեն բացասական կանխատեսումների են արժանացել Միացյալ Նահանգներում հանրապետական ուժերի կողմից, որոնք Օբամայի վարչակազմին մեղադրում են Ռուսաստանի հետ հարաբերություններում թուլության եւ անվճռականություն մեջ: «Օբամայի վարչակազմի փորձը մեղմել դիվանագիտական լուծման համար ուղին Ժնեւի հանդիպման ձախողում է երաշխավորում: Երբ դա տեղի ունենա, նախագահը պետք է միջոցներ ձեռնարկի, որոնք Պուտինին նահանջելու համար էական պատճառ կտան», - նշվում է «The Washington Post»-ում:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլի առկայության մասին չորեքշաբթի նշել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի փոխքարտուղար Մարի Հարֆը: «Բանակցությունները չեն կարող փոխարինել կոնկրետ գործողություններին, եւ մենք կշարունակենք լրացուցիչ պատժամիջոցներ եւ այլ միջոցներ կիրառել, եթե լարվածության մեղացում չտեսնենք», - ընդգծել է Հարֆը:

Հաստատելով Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին նշել է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն «անհրաժեշտության դեպքում»:  Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել պատժամիջոցների վերաբերյալ, սակայն, նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը մի շարք հնարավորություններ ունի, որոնք համաչափ են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին: «Հաշվի առնելով այն, թե ինչպես Ռուսաստանը կսրի իրավիճակը, նրա գործողությունների արժեքը նույնպես մեծանում է»,- նշել է Քարնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ