News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ժնեւում ապրիլի 17-ին կկայանա Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի պատվիրակների քառակողմ հանդիպում` Ուկրաինայի իրադրության վերաբերյալ:

Ուկրաինան պնդելու է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի սատարել երկրի արեւելյան շրջաններում գործող զինված դիվերսանտների խմբերին:

ՌԴ-ից նաեւ պահանջելու են հեռացնել զորքերը Ուկրաինայի արեւելյան սահմաններից:
Ժնեւում Ուկրաինայի պատվիրակությունն անդրադառնալու է նաեւ Ղրիմից ռուսական զորքերը դուրս բերելու եւ ՌԴ-ին Ղրիմի միանալու վերաբերյալ որոշումները չեղյալ հայտարարելու հարցին:

Ուկրաինայի պատվիրակությունը չի քննարկելու երկրի դաշնայնացման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ