News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Դեղին ծովում խորտակված Կորեայի «Սեւոլ» շոգենավից ուղեւորը հաղորդագրություն է ուղարկել իր հորը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով շոգենավում եղած երեխաներից մեկի ծնողին:

«Երեխան հաղորդագրությունում ինձ գրել է. «Ես ողջ եմ, այստեղ ողջ մնացած աշակերտներ կան, արագ փրկեք մեզ», - նշել է նա:
Անհետ կորած է շարունակում մնալ 290 մարդ: Ուղեւորները կարող են արգելափակված մնալ նավում:

Հիշեցնենք, որ «Սեւոլ» ուղեւորատար նավն ապրիլի 16-ին վթարի էր ենթարկվել երկրի հարավարաեւմտյան ափերի մոտ: Հաջողվել էր փրկել  174 մարդու: Ըստ վերջին տվյալների` զոհվել է ինը մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ