News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արգենտինայի ոստիկանությունը ազատել է 15-ամյա դեռահաս աղջկան, որին նրա խնամակալները 9 տարի շարունակ պահել են փակի տակ ավտոտնակում, սովի են մատնել եւ ծեծել:

Հաղորդվում է, որ աղջկա քաշը ընդամենը 20 կգ է եղել, նա ոստիկաններին պատմել է, որ իրեն կերակրել են միայն հացով ու ջրով:

Աղջկա միակ ընկերակիցները եղել են շունն ու կապիկը: Նրա խոսքով՝ իրեն ամեն անգամ գոտիով ծեծել են, երբ նա փորձել է ուտել կենդանիների համար նախատեսված սննդի մնացորդները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղջիկը պնդում է, որ 9 տարվա ընթացքում իրեն միայն երկու անգամ է հաջողվել հաջողվել է դուրս գալ ավտոտնակի սահմաններից: Նրա խնամակալները արդեն կալանավորված են մարդուն ստրկության մեջ պահելու եւ ծեծի մեղադրանքներով:
Արդյունքում աղջիկը գտել է իր քույրերից մեկին, որը երկար ժամանակ չէր կարողանում տեղեկություն ստանալ իր մասին: Հիմա աղջիկը գտնվում է Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ