News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Երեւան - Ապարան հատվածում` Աշտարակ քաղաքի մոտ, տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2108» մակնիշի 33 ՕՕ 386 (վարորդ` Թ. Կ.) եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 21 TT 810 համարանիշների (վարորդ` Խ. Գ.) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր`  59-ամյա Գ. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տպել
Ամենաշատ