News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կալանավորներ Ռ. Մ.-ի եւ Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կալանավորները հաղորդում են տվել այն մասին, որ 2013թ հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկվելուց հետո, խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ