News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարարությունն արձագանքել է ձկնաբուծարանները լիցենզավորելու պարտադրանքի եւ լիցենզիա ստանալու համար ձկնաբուծարանների կողմից 15,0 մլն դրամ պետական տուրքի վճար սահմանելու մասին «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի օրերս արված հայտարարությանը:

Նախարարության արձագանքում մասնավորապես, ասվում է.

«Արթուր Աթոյանի հայտարարության մեջ նշված վերոհիշյալ «փաստերը», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Լիցենզավորման պարտադրանքի եւ լիցենզիա ստանալու համար 15,0 մլն դրամ պետական տուրք վճարելու մասին հիշատակումները ընդամենը պարոն Աթոյանի երեւակայության արդյունքն են:

Արարատյան հարթավայրի ընդերքի ջրերի վտանգված պաշարներն այսօր հրամայական են դարձնում նշված ջրերի նպատակային եւ արդյունավետ օգտագործման նկատմամբ գործուն վերահսկողության սահմանումը:

Քանի որ Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի գերակշիռ մասն օգտագործվում է ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարանների կողմից, բնականաբար, քննարկումներ են իրականացվում նաեւ ձկնաբուծարաններում խնայողության մի քանի տարբերակներ ներդնելու ուղղությամբ: Դրանցից մեկը ձկնաբուծարանների լիցենզավորումն է, որի շրջանակներում էլ նախատեսվում է ձկնաբուծարաններում կիրառել ջրի խնայողության փակ եւ կիսափակ շրջապտույտով համակարգեր: Ի դեպ, այս տարբերակի վերաբերյալ դեռեւս որեւէ պաշտոնական մոտեցում չի ցուցաբերվել»:

Տպել
Ամենաշատ