News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սուլավեսի ծովում՝ Ֆիլիպինյան կղզիախմբից դեպի հարավ, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Տեղի ժամանակով 12:38-ին  (08:38 ` Մոսկվայի ժամանակով) գրանցված ստորերկրյա ցնցումների օջախն ընկած է եղել 567 կմ խորությունում, էպիկենտրոնը գտնվել է Կիամբա քաղաքից 240 կմ հարավ-արեւմուտք: 

Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերին խոշոր երկրաշարժ էր տեղի ունեցել Ֆիլիպինների Բոհոլ կղզում: Այն ժամանակ զոհվել էր 142 մարդ, տուժել` 300-ը: Ըստ տեղի լրատվամիջոցների` երկրաշարժն այդ տարածաշրջանում ամենախոշորն էր վերջին 23 տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ