News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բոլոր պետություններին կոչ է արել հաստատել ցեղասպանությունների եւ այլ լուրջ հանցագործությունների կանխարգելմանն իրենց նվիրվածությունը: Խորհրդի անդամները նման կոչով հանդես են եկել Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցին նվիրված նիստում: Դրան մասնակցել է Նոր Զելանդիայի դեսպանը, որը 1994թ.  անվտանգության խորհրդի նախագահն էր: Այն ժամանակ կառույցը հրաժարվել էր ռուանդական դեպքերը ցեղասպանություն որակել, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:

«Ռուանդայի ցեղասպանությունը մարդկության պատմության ամենամութ էջերից է», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը` ելույթ ունենալով ԱԽ-ի այսօրվա նիստին, որի ընթացքում ողբերգությունը դատապարտող բանաձեւ է ընդունվել: ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ էր արել երբեք չմոռանալ Ռուանդայում ցեղասպանությունը կանխելու հավաքական անկարողության մասին: 

«ԱԽ-ն դատապարտում է այս ցեղասպանության ցանկացած հերքում եւ անդամ պետություններին կոչ անում լուսաբանող ծրագրեր մշակել, որոնք ապագա սերունդներին հնարավորություն կտան ծանոթանալ այս ցեղասպանությունից քաղած դասերին` ապագայում այն կանխելու նպատակով», - ասվում է նիստին ընդունված բանաձեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ