News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տաջիկստանում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների զոհերի թիվը հասել է 17 մարդու: Հանրապետության արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալով՝ եւս երկու երեխա ապրիլի 16-ին զոհվել է Քըզըլքալա գյուղում:

Ըստ գերատեսչության ներկայացուցչի` «Քըզըլքալա գյուղում ավերվել է 170 տուն, շարքից դուրս են եկել գյուղական ճանապարհների  խոշոր հատվածներ»: Տեղատարափ անձրեւները շարունակվում են արդեն մի քանի օր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրամանով իրադրությունը գնահատելու եւ ավերված բնակավայրը վերականգնելու, տուժածներին  օգնություն ցուցաբերելու օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու համար կառավարական հանձնաժողով է ուղարկվել երկրի հարավարեւմտյան շրջաններ: Ըստ նախնական տվյալների`  վնասը գերազանցում է տասնյակ միլիոն դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ