News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ծայրահեղ աղքատության մատնված անօթեւան ընտանիքի 8-ամյա դուստրը դպրոց չի հաճախում, նորածնին էլ ծննդյան վկայական չեն հանել:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների եւ կամավորների՝ տնակային ավաններ ամենօրյա այցելություններն ու ուսումնասիրությունները վաղուց ապացուցել են, որ Գյումրիում տիրող աղքատությունը սահմաններ չունի, իսկ տնակային ավանները պարզապես վերածվել են դժոխքի երկրի վրա:

Ամեն քայլի հանդիպում ենք սոցիալապես էլ ավելի խոցելի ու դժբախտ ճակատագրերի տեր ընտանիքների, միայնակ մայրերի ու միայնակ, անօգնական տարեցների: Բազմաթիվ ընտանիքներ առանց տղամարդկանց են, շատ ընտանիքներում էլ հիվանդ եւ հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, անգամ դպրոց չհաճախող ու ծննդյան վկայական չունեցող երեխաներ:

Ներկայացվող տեսանյութը հարազատներից մեկի՝ շարքից դուրս եկած տնակում 5 անձով բնակվող մի ընտանիքի մասին է , որի երեք դուստրերից երկուսը միայնակ մայրեր են: Նրանք անգամ սոցիալական նպաստ չեն ստանում, իսկ 8-ամյա փոքրիկը երբեւէ դպրոց չի հաճախել, երկու ամսական փոքրիկն էլ ծննդյան վկայական չունի:

Տպել
Ամենաշատ