News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ում «մաքրում են» երկրի ղեկավար Կիմ Չեն Ըն-ի հարազատ հորաքրոջ` նախկինում հյուսիսկորեական հիերարխիայում «համար երկու մարդը» համարվող, բայց եւ անցած տարվա դեկտեմբեր ամսին մահապատժի ենթարկված ազդեցիկ քաղաքական գործչի` Չան Սոն Թխեկի կնոջ անունը հիշատակող բոլոր տեղեկատվական նյութերը: Այս մասին տեղեկություն է փոխանցել ճապոնական «Ռադիո-պրեսս» ծառայությունը, որ Փխենյանի հեռարձակումների վերլուծություններով է զբաղվում:

Երկրի հանգուցյալ ղեկավար Կիմ Չեն Իր-ի կրտսեր քրոջ` Կիմ Գեն Հի-ի մասին ընթացիկ տարվա հունվար ամսից ոչինչ չի հաղորդվել: Ապրիլ ամսին հեռուստատեսությամբ կրկնվել է նախորդ տարի նկարահանված մի փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որ մասնավորապես նաեւ Կիմ Գեն Հի-ին էր անդրադառնում: Ֆիլմի թարմացված տարբերակում հիշյալ կարդրերը «մաքրվել են» եւ փոխարինվել:

Ժապավենից հանվել են նաեւ Փխենյանի կուսակցական կազմակերպության նախկին ղեկավար, մահվան դատապարտված Չան Սոն Թխեկի ամենամերձավոր գործընկերներից մեկը համարվող Մուն Գեն Դոկի մասնակցությամբ կադրերը: Ենթադրվում է, որ այս գործիչը եւս հետապնդումների է ենթարկվել: Տոկիոյում եւ Սեուլում գտնում են, որ երկրի ղեկավարի հորաքույրը, ամենայն հավանակաոնությամբ, կորցրել է բոլոր պաշտոնները: Նախկինում նա մասնավորապես Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական Կոմիտեի քաղբյուրոյի անդամ է եղել:

Հիշեցնենք, որ Կիմ Գեն Հի-ի ամուսին Չան Սոն Թխեկը կուսակցության կարեւորագույն բաժիններից մեկն էր ղեկավարում: Նա երկրի իշխանության բարձրագույն մարմնի` պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալն էր: Դեկտեմբեր ամսին նրան մեղադրանք էր ներկայացվել հակակուսակցական խմբակցային գործունեության ծավալելու համար, իսկ այնուհետ ռազմական տրիբունալի վճռով` մահապատիժ ի կատար ածվել: Ներկայումս, հարավկորեական եւ ճապոնական մամուլի հաղորդագրությունների համաձայն, ԿԺԴՀ-ում բոլոր աշխատակազմերից այդ քաղաքական գործչի կողմնակիցների զտումներ են ընթանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ