News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Դաղստանի ժողովրդական պատգամավոր, խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Մուսա Իսլավովի սպանության փաստով:

Հաղորդվում է, որ հարձակումը կատարվել է ժ. 8:00-ի սահմաններում՝ Խասավյուրտի ծայրամասային Բաթայուրտի մայրուղում:

«Նրա Lexus մեքենայի վրա կրակել էին առնվազն երկու ինքնաձիգներից: Պատգամավորը տեղում մահացել էր,  վարորդը ծանր վիրավոր է:  Հանցագործները փախել էին  «Պրիորով», նրանք հետախուզվում են», — հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով հանրապետության ՔԿ-ի քննչական վարչության ներկայացուցչին: 

«Դեպքի վայրից ինքնաձիգի 5,45 եւ 7,62 տրամագծով փամփուշտներ են առգրավվել: Քրեական գործ է հարուցվել»,— հայտնում է գործակալությունը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ սպանված պատգամավորի վարորդը վախճանվել է հիվանդանոցում:

«Բժիշկները չէին կարողացել փրկել վարորդի կյանքը: Նա մահացել էր ստացված բազմաթիվ վնասվածքներից», - հայտնել է Դաղստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ