News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը  կդիմի մարդու իրավունքների Եվրոպական դատարան` ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանին ադրբեջանական գերության մեջ խոշտանգումների ենթարկելու հարցով:

Կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ապրիլի 17-ի մամուլի ասուլիսում հայտնել է, որ արդեն պատրաստ են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, աշխատանք է տարվում Գլխավոր դատախազության հետ: Ալավերդյանը փորձաքննության արդյունքների մանրամասները չի ներկայացրել` հիշեցնելով նախկին գերուն հանրային չափից դուրս մեծ ուշադրությունից պաշտպանելու անհրաժեշտության մասին:   

Ըստ Լարիսա Ալավերդյանի` Մամիկոն Խոջոյանին ուղղակի չեն խոշտանգել:  «Նա հայտնվել է սադիստների ձեռքերում: Սակայն Արսեն Խոջոյանի դեպքը ցույց է տալիս, որ Ադրբեջանում կան նաեւ սթափ մարդիկ: Երբ Մամիկոնին փորձում էին դիվերսանտ ներկայացնել, Ադրբեջանում ծիծաղով են ընդունել այդ գաղափարը, որի համար ես շնորհակալ եմ Ադրբեջանի հասարակությանը», - նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ Իլհամ Ալիեւի իշխանության գալուն զուգահեռ` քաղաքականությունն այդ ուղղութամբ խստացել է:

Հիշեցնենք, Տավուշի մարզի Վերին  Կարմրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Չնայած հոգեկան ակնհայտ խնդիրներին,  Ադրբեջանը փորձել էր նրան ներկայացնել որպես «դիվերսիոն խմբի առաջնորդ», եւ գերության մեջ էր պահել ամսից ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ