News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում ական է պայթել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ գյուղապետի հետ կապ է հաստատվել, ով հայտնել է, որ ականը պայթել է Դ. Հ.-ի հողամասում. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դ.Հ.-ին պատկանող տան մոտակայքում (մոտ 10 մ) պայթել է ական կամ արկ, ինչից վնասվել է պահեստավորված անասնեկերի ծածկը՝ 80 քմ և կոտրվել են տան պատուհանները. զոհեր և տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ