News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը խիստ քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Դիտարկմանը, որ չնայած Ադրբեջանը փորձում է առավելագույնս վատ ներկայացնել Հայաստանի իրավիճակը, միայն այս տարվա սկզբից արդեն ադրբեջանական կողմից Հայաստանի սահմանը հատելու դեպք է արձանագրվել, Ալավերդյանը նշել է, որ աշխարհն այդքան փակ չէ, որքան առաջ, չկա երկաթե վարագույր: «Աղբյուրները շատ են: Նախիջեւանում եւ Ադրբեջանում մեծ մասը հասարակ մարդիկ են: Իսկ իրավիճակն իսկապես վատ է: Նավթաթոլարները չեն առնչվում հասարակ մարդկանց: Խնդիրը խորանում է ազգային փոքրամասնությունների առկայությամբ եւ նրանց նկատմամբ վարվող խիստ քաղաքականությամբ: Դա այդ երկրում բնակվելու անհնարինության եւս մեկ գործոն է»,-ընդգծել է նախկին օմբուդսմենը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստան մուտք գործել ցանկացողները Ադրբեջանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ծանոթ են ադրբեջանցիներին, որոնք ժամանակին բնակվել են այստեղ, նրանք տեղյակ են, որ այստեղ շատ լավ են վերաբերվել ադրբեջանցիներին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ