News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը ընդդիմության ձեւավորման կարիք ունի: Այսպիսի կարծիք է հայտնել «Բարեփոխում» հասարակական կազմակերպության ղեկավար, հրապարակախոս Կարինե Հակոբյանը ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսին:

Հայաստանի նման երկրի կոալիցիոն կառավարման գաղափարին սկզբունքորեն դեմ արտահայտվելով, Հակոբյանն իր դիրքորոշումը նրանով է բացատրել, որ կոալիցիա կազմում են պատերազմի ժամանակ, երբ ժողովրդի փաստացի միասնականություն է նկատվում: Հայաստանում ոչ մեկը կա, ոչ էլ` մյուսը: Հակոբյանի կարծիքով` 2003թ. ձեւավորված կոալիցիան իսկական աղետ է դարձել երկրի համար, քանի որ դրա մասնակիցները սկսել են ոլորտներ բաժանել միմյանց մեջ, իսկ ընդդիմությունն անհետացել է:

Հիշեցնելով, որ կոալիցիոն միշտ ընդդիմությանը թուլացնելու համար է ստեղծվում, հրապարակախոսը, անկախ դրդապատճառներից, ողջունել է «Օրինաց երկիր» կուսակցության` կոալիցիայից դուրս գալու մասին նախօրեին ընդունած որոշումը: Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքի մասին Կարինե Հակոբյանը եզրակացություններ չի արել, քանի որ «նա դեռ ոչինչ չի արել»: «Հայտնի է, որ Աբրահամյանը ցանկանում էր աշխատել այդ պաշտոնում, եւ կարելի է հույսեր փայփայել, որ նա հասարակությանը կապացուցի ընտրության ճշմարտացիությունը»,-ասել է նա: Հակոբյանի կարծիքով, այլ բան է` կառավարության կազմը, հաշվի առնելով, որ հին ուժերով նոր բանի դժվար թե կարելի կլինի հասնել:

Իր հերթին, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ չի կարծում, թե «Օրինաց երկիրը» ընդդիմություն է դարձել:  Նա նաեւ ընդգծել է, որ համակարգը եւ նախագահի անձը ամեն ինչում որոշիչ դեր են տանում եւ, հետեւաբար, նույնիսկ եթե կառավարության կազմում նոր դեմքեր հայտնվեն, նշանակալի փոփոխություններ չի ակնկալում:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի անձին, Ալավերդյանը ճիշտ չի համարել «սպասենք` կտեսնենք» մոտեցումը: ՀԿ տնօրենի գնահատմամբ, Աբրահամյանի անցած ուղին այն մասին է վկայում, որ նա, խմբային շահերից ելնելով, չարաշահում է ձեռքի տակ եղած լծակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ