News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը ծառայությունից մի կապիտանի է հեռացրել եւ եւս վեց հրամանատարի համար պատիժ սահմանել այն բանից հետո, երբ նրանց ղեկավարության տակ գտնվող նավերը ներգաղթյալների առաջխաղացումը կանխարգելելու նպատակով հատել են Ինդոնեզիայի ջրային սահմանները, Guardian-ին վկայակոչելով հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա հունվար ամսին ավստրալական մաքսային նավերից մեկը մուտք է գործել Ինդոնեզիայի ջրային տարածք եւ երկրի մերձափնյա շրջանից ընդամենը 27 կմ հեռավորության վրա գտնվել:

Ինդոնեզիան նման միջադեպերն իր ինքնիշխանության խախտում է դիտարկում:

Ավստրալական իշխանությունների խոսքերով, անձնակազմի անդամները ծովային սահմանի տեղադրության մասին հստակ պատկերացում չեն ունեցել: Նշվում է, որ ծառայությունից հեռացման մասին որոշումը ոչ թե որպես պատիժ է նախատեսվել, այլ նպատակ ունի երկրի ռազմածովային ուժերի մասնագիտական ստանդարտների բարելավումն ապահովել:

Ենթադրվում է, որ ավստրալական նավերը պետք է խոչընդոտեն նավակներով երկրի տարածք ուղեւորվող ներգաղթյալների առաջխաղացումը եւ մինչեւ Ինդոնեզիայի ափերը հետ ուղեկցեն նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ