News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զինծառայողները Ղրիմում շատ կոռեկտ, բայց եւ վճռական են գործել: «Ինքնապաշտպանության ուժերի թիկունքում, իհարկե, մեր զինծառայողներն են կանգնել: Նրանք շատ կոռեկտ են գործել, բայց, ինչպես արդեն ասացի, նաեւ շատ վճռական ու արհեստավարժ»,- «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է Պուտինը:

«Այլ կերպ հնարավոր չէր բաց, ազնիվ, պատշաճ հանրաքվե իրականացնել եւ օգնել մարդկանց, որ իրենց կարծիքն արտահայտեն»,-հայտարարել է նախագահը:

«Օտարերկրացի գործընկերներիս հետ զրույցներում ես երբեք չեմ թաքցրել, որ խնդիր ունենք ղրիմցիների ազատ կամարտահայտման համար պայմաններ ապահովել: Դրա համար էլ պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեինք, որպեսզի իրադարձությունները չծավալվեին այնպես, ինչպես այսօր Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններում են ծավալվում: Որպեսզի տանկեր, ազգայնականների զինվորական ստորաբաժանումներ եւ ընդհանրապես` ծայրահեղ հայացքներով ու ավտոմատներով զինված մարդիկ չլինեին»,-ասել է Պուտինը:

Նրա խոսքերով, Ղրիմի հանրաքվեի ժամանակ թերակղզում շուրջ 20 հազար ուկրաինական զինծառայողներ են եղել:

«Միայն C300 համակարգի 38 կայան կար: Զենքի ու զինամթերքի հսկայական պահեստներ: Հարկավոր էր ապահովել մարդկանց անվտանգությունը»,-հաղորդել է դաշնության նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ