News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի հարավ-արեւմտյան ափերի մոտ նախօրեին խորտակված լաստանավի կապիտանը ներողություն է խնդրել զոհված եւ անհետ կորած երեխաների ընտանիքներից:

Ներկայումս Մոկպո քաղաքի ծովային ոստիկանության բաժանմունքում գտնվող Լի Չժուն Սոկը թաքնվում է տեսախցիկներից եւ խուսափում` լրագրողների հարցերից:

«Ես ներողություն եմ խնդրում ուղեւորներից, զոհերից եւ նրանց ընտանիքներից»,-հայտարարել է խորտակվող լաստանավն առաջիններից մեկը լքած կապիտանը:

Նա դեռ չի պատասխանել մի քանի հուզող հարցերի, մասնավորապես թե` ով է եղել ղեկին վթարի ժամանակ, ինչն է եղել դրա պատճառը եւ ինչու է խորտակվելիս երեխաներին իրենց տեղերում մնալու հրահանգ տրվել: «Մեծ ամոթ եմ զգում»,-ՌԻԱ Նովոստիի վկայակոչմամբ, ընդամենն ասել է Լի Չժուն Սոկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սեւոլ» լաստանավի աղետի ենթարկվելու գոտում որոնողա-փրկարարական աշխատանքները դադարեցվել են` եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Հիշեցնենք, որ լաստանավի վրա է գտնվել 459 մարդ, որոնցից 324-ը` դպրոցականներ, որոնք ուսուցիչների հետ զբոսաշրջային ճամփորդության էին մեկնում: Դեռեւս հաստատվել է միայն մահվան 9 դեպք: Անհետ կորած է համարվում 287 մարդ:

Ենթադրվում է, որ աղետի պատճառ է դարձել նավի` ստորջրյա խութի հետ բախումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ