News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահը ուղիղ եթերում պատասխանել է այն հարցին, թե արժե արդյոք Չինաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծել:

Հարցը հնչեցրել է հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը:

 «Չինաստանի հետ հարաբերությունները միանգամայն հաջող են զարգանում,- պատասխանել է նախագահը: - Եվ գտնվում են վստահության եւ համագործակցության աննախադեպ բարձր մակարդակում: Սա վերաբերում է նաեւ քաղաքական ոլորտին, միջազգային իրավիճակի գնահատման ընդհանուր գնահատականին եւ աշխարհում անվտանգության ապահովմանը: Մենք բնական հարեւաններ եւ դաշնակիցներ ենք»:

Միաժամանակ, Ռուսաստանն առայժմ մտադիր չէ Չինաստանի հետ ռազմաքաղաքական դաշինք ստեղծել:

«Ընդհանրապես, ինձ թվում է, որ աշխարհում դաշինքների համակարգը սպառել է իրեն, - կարծում է Պուտինը: – Ժամանակին ստեղծվել էր ՆԱՏՕ դաշինքը` ի հակակշիռ ԽՍՀՄ-ին, ի պատասխան ստեղծվել էր Վարշավյան պայմանագիրը: Այնուհետեւ ԽՍՀՄ-ը դադարեցրել էր իր գոյությունը, սակայն ՆԱՏՕ-ն մնացել է: Եվ նրանց կանոնակարգի 5-րդ հոդվածը ոչ ոք չեղյալ չի համարել:  Ո՞ւմ դեմ են ուղղված նրանց գործողությունները, դեպի ո՞ւր են նրանք ընդլայնվում»:

Սակայն, ամեն դեպքում, տվյալ փուլում ՉԺՀ-ի հետ ռազմական միության մասին խոսք չկա: 

«Ռուս-չինական հարաբերությունները, անկասկած, զգալի գործոն կլինեն համաշխարհային քաղաքականությունում», - նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահին հարց ուղղած կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը` Ղրիմի միավորվելու վերաբերյալ  աջակցության նամակ էր ստորագրել:

«Իմ հանգուցյալ հայրը մասնակցել է Ղրիմի ազատագրմանը, Սեւաստոպոլի գրոհին: Ազգությամբ հայ էր, սակայն կասկած չուներ, որ դա ռուսական քաղաք է», - ասել է Շահնազարովը` մեկնաբանելով Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«10 տարի է մենք մոտենում ենք ՉԺՀ-ին, սա փոխադարձ շարժում է: Հնարավո՞ր է արդյոք դրա ձեւավորումը ռազմաքաղաքական միության տեսքով», - հարցրել էր հայտնի կինոռեժիսորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ