News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ո՞վ է ՕԵԿ-ը, որ արժանանա իմ մեկնաբանությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով ՕԵԿ-ին կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ մեր հարցին:

«ՕԵԿ-ը ինձ համար ոչ մի արժեք չներկայացնող մի ամորֆ մարմին է, որի վրա ես ժամանակ ծախսեմ, մի հատ էլ մեկնաբանեմ: Ո՞վ է ՕԵԿ-ը, որ արժանանա իմ մեկնաբանությանը, չկա ոչ մի մեկնաբանություն, մնում էր էդ»,-ասաց Զոյա Թադեւոսյանը:

Հարցին, թե հնարավոր է «Հրաշալի քառյակը» ՕԵԿ-ին ընդունի իր գիրկը եւ համագործակցի նրա հետ, ՀԱԿ անդամը բացասական պատասխան տվեց. «Երբեւէ ոչ, հրաշալի քառյակը մաքրամաքուր միավորում է, այնտեղ գործ չունեն ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերում սողացողները»:

Նշենք, որ ՕԵԿ-ը ապրիլի 16-ին քաղխորհրդի նիստ է հրավիրել, որից հետո հայտարարել է կոալիցիայից դուրս գալու որոշման մասին: ՕԵԿ-ական նախարարներ Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը դիմում են գրել եւ դուրս եկել կուսակցությունից: Հիշեցնենք, որ «հրաշալի քառյակ» ձեւակերպումը արել է ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով ոչ իշխանական ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համագործակցության մասին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ