News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չկա այնպիս պրակտիկա, երբ ինչ-որ մեկը միշտ իշխանություն կամ ընդդիմություն է մնում: Այս մասին ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով «Օրինաց երկիր» կուսակցության` կոալիցիան լքելու մասին որոշումը:

«Քաղաքական պրոցեսներ են, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր անելիքը: Ես այդ քաղաքական ուժի ներսում չեմ եղել եւ չեմ կարող ասել, գիտեմ այնքանով, որքանով դուք: Ցանկացած քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ իր ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն կամ ընդդիմություն»,-ասել է  Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ տարբեր երկրների քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ լինում են գործընթացներ, երբ կոալիցիոն գործընկերը հեռանում է: «Այստեղ ոչ մի սենսացիա չկա»: Ի պատասխան հարցի, թե արդյոք ընդունելի է համարում «Օրինաց երկիրը» ներկայացնող նախարարների հեռանալը կուսակցությունից, Թովմասյանը նշել է, որ չի կարող իր գործընկերների անձնական քայլերը մեկնաբանել: «Այդ հարցին պատասխանելու համար պետք է նախ բոլոր խնդիրները հասկանամ»,-ասել է նա:

Իսկ հարցին, թե արդյոք ինքն էլ կհեռանար Հանրապետական կուսակցությունից, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տար, Թովմասյանը պատասխանել է. «Իհարկե` ոչ, բայց կրկնում եմ` դա դեռ չի նշանակում, որ իմ դիրքորոշումը ճիշտ կլինի, իսկ մյուսներինը` սխալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ