News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Սերոգ կարապետյանը «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս է եկել՝ չկիսելով կուսակցության քաղաքական մտադրությունը եւ անկախ իր հետագա պաշտոնավարումից: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է նախարարը:

«Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը եւ անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս եւ պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը եւ անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,-նշել է Սերգո Կարապետյանը:

Նշենք, որ ՕԵԿ-ը ապրիլի 16-ին քաղխորհրդի նիստ է հրավիրել, որից հետո հայտարարել է կոալիցիայից դուրս գալու որոշման մասին: ՕԵԿ-ական նախարարներ Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը դիմում են գրել եւ դուրս եկել կուսակցությունից:

Տպել
Ամենաշատ