News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարավարեւելյան Ուկրաինան անվանել է «Նովոռոսիա» եւ պահանջում է ապահովել այդ մարզերում ռուսների իրավունքները: Այս մասին նա ասել է ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ընթացքում:

«Փոխզիջումը պետք է փնտրել ոչ թե երրորդ խաղացողների, այլ հենց Ուկրաինայի ներքին քաղաքական տարբեր ուժերի միջեւ: Սա առանցքային հարց է, կողքից մենք կարող ենք դրան սատարել եւ ուղեկցել: Այն բանի վերաբերյալ, թե որն է առաջինը՝ Սահմանադրական հանրաքվեն, հետո ընտրությունները, թե՞ սկզբում ընտրությունների միջոցով իրավիճակի կայունացումը, հետո հանրաքվեն»,- ասել է Պուտինը:

«Հարցն անգամ այն չէ, որ պետք է ապահովել ռուսների եւ ռուսախոսների օրինական իրավունքները եւ շահերը Ուկրաինայի հարավ-արեւելքում:  Հիշեցնեմ, օգտվելով ցարական ժամանակների տերմինաբանությունից, սա «Նովոռոսիան» է, եւ այդ Խարկովը, Լուգանսկը, Դոնեցկը, Խերսոնը, Նիկոլաեւը, Օդեսան ցարական ժամանակներում Ուկրաինայի կազմում չեն եղել:  Այդ բոլոր տարածքներն Ուկրաինային են հանձնվել 20-ական թթ.` խորհրդային կառավարության կողմից: Թե ինչու են նրանք դա արել, Աստված գիտի», - հայտարարել է նա:

Պուտինը նշել է, որ այդ տարածքներն Ուկրաինայի մաս են դարձել, իսկ ժողովուրդն այնտեղ է մնացել:

«Այո, նրանք Ուկրաինայի քաղաքացիներ են, սակայն նրանք պետք է  լինեն իրենց երկրի իրավահավասար քաղաքացիներ», - ասել է նա:

Ըստ նրա` կարեւոր չէ, թե սկզբում որը կլինի` ապակենտրոնացման կամ դաշնայնացման հանրաքվեն, իսկ հետո` Ուկրաինայի նախագահի ընտրությունները, թե հակառակը:

«Հարցը երաշխիքներն են: Մենք պետք է նրանց դրդենք, որպեսզի հարցը լուծում գտնի, որտե՞ղ են երաշխիքները: Եվ Ուկրաինայի հարավի եւ արեւելքի բնակիչները  նույնպես կհարցնեն մեզ եւ Կիեւի ներկայիս  իշխանություններին. լավ, թող մայիսի 25-ին լինեն ընտրություններ,  դուք ցանկանում եք, որ մենք ճանաչենք դրանք, վաղը կմոռանաք, եւ մեզ մոտ` Դոնեցկ, Լուգանսկ, Խարկով կուղարկեք հերթական օլիգարխին», - ասել է Պուտինը եւ հավելել, որ այդ հարցին պետք է պատասխան գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ