News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժնեւում մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան եւ ԵՄ արտագին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կքննարկեն ուկրաինական ճգնաժամը:

Ինչպես հաղորդում է Guardian թերթը, նախքան բանակցությունները կողմերը մի շարք առանձին հանդիպումներ են ունեցել, այդ թվում հանդիպել են Ջոն Քերրին եւ Սերգեյ Լավորվը:

Բանակցություններից հետո մամուլի ասուլիս է տեղի ունենալու, սակայն դրա ձեւաչափն ու մասնակիցների կազմը դեռ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ