News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է «ՌԴ ագրեսիայի հետ կապված Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման լրացուցիչ միջոցառումների մասին» որոշման նախագիծը, ըստ որի կարող է վերականգնվել զորակոչը:  Այս որոշմանը կողմ է քվեարկել 231 պատգամավոր:

Հաղորդվում է, որ որոշումը պարունակում է դիմում ուղղված երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին՝ խնդրելով քննարկել Ուկրաինայի զինված ուժեր զորակոչը վերսկսելու, դպրոցներում նախնական զինվորական պատրաստության եւ բուհերում զինվորական ամբիոնների վերականգնման նպատակահարմարությունը:

Նշենք, որ 2013-ի հոկտեմբերի 14-ին Վիկտոր Յանուկովիչը հրամանագիր էր ստորագրել՝ բանակի պայմանագրային հիմքի անցնելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ