News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում մահապատժի են ենթարկել 39-ամյա տղամարդու, որը խստագույն պատժին դատապարտվել էր 13 տարի առաջ  իր նախկին ընկերուհու, նրա որդուն եւ մոր սպանության համար:

Մահապատիժն իրականացվել է Խոսե Վիլեգասին մահացու չափաբաժին ներարկելով: Փաստաբանները փորձել են ապացուցել, որ իրենց պաշտպանյալը մտավոր հետամնաց է, որպեսզի կանխեն մահապատժի իրագործումը, սակայն` ապարդյուն, հայտնում է «Ազատություն ռադիոն»:

Նշենք, որ Վիլեգասը տարեսկզբից ի վեր մահապատժի ենթարկված 7-րդ հանցագործն էր  Թեքսասում եւ 17-րդը` ամբողջ ԱՄՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ