News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանին չի վախեցնում ՆԱՏՕ-ի ընդլայնումը:

«Մենք չենք վախենում, ոչ ես եմ վախենում, ոչ էլ ինչ-որ մեկը պետք է վախենա:  Մենք պետք է ելնենք իրողություններից, իսկ իրողությունները դուք ձեզ բնորոշ փայլուն կերպով նկարագրեցիք: Վախեցնում են: Բայց ես լինեի ոչնչից չէի վախենա: Մեզ խոստացել էին, որ Գերմանիայի վերամիավորումից հետո դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնում տեղի չի ունենա: Իսկ հետո սկսեց ընդլայնումը:

 «Սկզբում նախկին Վարշավյան պայմանագրի կազմակերպության երկրների հաշվին, իսկ հետո արդեն` Մերձբալթյան երկրների: Ես հարցրեցի նրանց՝ ինչո՞ւ եք դա անում:  Եկեք միմյանց երաշխիքներ տրամադրենք: Մեզ պատասխանեցին. «Դա ձեզ չի վերաբերում: Երկրներն իրենք են որոշում` ինչպես ապահովել իրենց անվտանգությունը»: Լավ, դա ճիշտ է: Սակայն ճշմարտություն է նաեւ այն, որ մեր սահմանների մոտ դաշինքի ընդլայնումը անհանգստացնում է մեզ` մեր անվտանգության տեսակետից», - նշել է ՌԴ նախագահը:

«Դա ստիպում է մեզ պատասխան գործողություններ ձեռնարկել: Ղրիմի վերաբերյալ մեր որոշումը կապված է նաեւ  նշված խնդրի հետ: Ղրիմն, իհարկե, Սեւ ծովի մեջ է մտնում, սակայն այդպիսի նշանակություն, ինչ 18-19-րդ դարերում, չունի: Այնուամենայնիվ, եթե այնտեղ մտնեն ՆԱՏՕ-ի զորքերը, ապա Ռուսաստանը դուրս կմնա  մերձսեւծովյան շրջանից: Պետք չէ վախենալ, սակայն մենք հաշվի կառնենք ՆԱՏՕ-ի գործողությունները», - նշել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ