News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան դաշինքը,  Ուկրաինայում տիրող ճգնաժամի մեղավորությունը Ռուսաստանին վերագրելով, գերազանցել է Հարավսլավիայի դեմ ագրեսիայի ժամանակվա քարոզչությունը: Նման հայտարարությամբ են հանդես եկել Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում:

«Վերջին օրերին Հյուսիսատլանտյան դաշինքը մի շարք հրապարակումներով է հանդես եկել, մասնավորապես` «Ռուսական մեղադրանքներ. որն է ճշմարտությունը» խորագրով հրապարակումը, որտեղ դաշինքը փորձ է անում իրեն հատուկ կողմնակալությամբ Եվրոպայում ստեղծված ճգնաժամային իրադրության պատճառների համար պատասխանատվությունը, ավանդույթին հետեւելով, Ռուսաստանին վերագրել: Ընդ որում, ներկայիս քաղաքական հռետորիկայով այդ կազմակերպությունը նույնիսկ Հարավսլավիայի դեմ ագրեսիայի ժամանակ կիրառված քարոզչությունն է գերանցում»,- Ռոսբալտի վկայակոչմամբ, ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն նաեւ գտնում է, որ դաշինքը խախտել է 2002թ. Հռոմի հայտարարագիրը, որի հիման վրա Ռուսաստան - Հյուսիսատլանտյան դաշինքը խորհուրդը մշտական երկխոսության մեջ էր գտնվում:

«2008թ. դաշինքը, ըստ էության, Հարավային Օսեթիայում զինված հակամարտություն հրահրած Վրաստանի կողմն անցավ: Բացի այդ, դրա անդամ երկրները, 2002թ. Հռոմի հայտարարագրի խախտմամբ, «սառեցրեցին» հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-փաստարկել են նախարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ