News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի համար քաղաքական առեւտրի առարկա է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւին:

Նրա խոսքով՝ նման քայլով պաշտոնական Վաշինգթոնը, մի կողմից ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, մյուս կողմից փորձում է սիրաշահել Հայաստանին՝ Ռուսաստանի եռւ Արեւմուտքի էլիտաների աճող հակադրության ֆոնին:

Բացի այդ, Սպիտակ տունը հաշվի է առնում հայկական գործոնը առաջիկա ընտրությունների համատեքստում: «Ակնհայտ է, որ մենք գործ ունենք սառը քաղաքական հաշվարկի հետ, եւ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող քայլերը հայամետ ուղղվածություն չունեն»,-ընդգծել է թուրքագետը՝ հավելելով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն իրենց արմատներով գնում են մինչեւ 1950-ական թվականները եւ հիմնված են փոխադարձ շահերի վրա: «Այսպիսով, քիչ հավանական է, որ բարոյականության հարցը, այսինքն ցեղասպանության հարցը, կարող է գերակայել երկու գործընկերների քաղաքական շահին»,-ամփոփել է Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ