News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարկեշտ եւ առնական անձնավորություն է: ՌԴ բնակչության հետ «ուղիղ գծի» ընթացքում «ռուս-ամերիկյան հարաբերություններին» առնչվող հարցին այսպես է պատասխանել երկրի նախագահ Վլիադիմիր Պուտինը:

«Անչափ հետաքրքիր հարց է տվել Ալբինան, 6 տարեկան: Այն ռուս-ամերիկյան հարաբերություններին է վերաբերում: «Ի՞նչ եք կարծում, եթե խեղդվելիս լինեիք, Օբաման կփրկե՞ր Ձեզ»,-ընթերցել է նախագահը:

Ի պատասխան` Վլադիմիր Պուտինն ասել է, որ չէր ցանկանա` նման բան լինի, բայց նաեւ ընդգծել է, որ միջպետական հարաբերություններից բացի նաեւ անձնական հարաբերություններ գոյություն ունեն: «Չեմ կարող ասել, թե մեր միջեւ առանձնահատուկ անձնական հարաբերություններ կան, բայց նա պարկեշտ եւ առնական մարդ է: Կարծում եմ` կփրկեր»,-հարցն ամփոփել է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ