News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում IPTV-ով քչերն են ընդդիմադիր ալիքներ դիտում, հայտարարել է  SPB TV-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովը ապրիլի 17-ին Երեւանում IPTV ծառայության շնորհանդեսի ժամանակ:

SPB TV-ի պլատֆորմով տրամադրվող ծառայությունը հեռուստացույցների հետ աշխատում է ինչպես HDMI-ով, այնպես էլ համանման մուտքով՝ հեռուստացույցին մացվող սարքի օգնությամբ: Սարքը մալուխով կամ  Wi-Fi-ով միանում է բաժանորդի  DSL մոդեմին:

Հարցին, թե Ռուսաստանում IP հեռուստադիտողների շրջանում  տարածված  են արդյոք ընդդիմադիր հեռուստաալիքները, ինչպես Հայաստանում, Ֆիլիպովը պատասխանել է. «Մենք ուսումնասիրում ենք, թե  մեր բաժանորդներից ով ինչ հեռուստաալիք է դիտում, այդ թվում նաեւ այդ տեսանկյունից: Կարող եմ ասել, որ բավականին աղմոկ կա դրանց շուրջ, սակայն լսարանը բավական փոքր է: Հենց այդ պատճառով էլ մեզ հետ աշխատող օպերատորները միշտ չէ, որ ընդգրկում են դրանք իրենց առաջարկություններում», - նշել է Ֆիլիպովը:

«ԱրմենՏել»-ի բազային փաթեթն ընդգրկելու  է 50 հեռուստաալիք:  «Ընդ որում` դրանք ոչ միայն վարկանշային են, այլեւ բազմազան: Դրանք են «Euronews»-ը, «France 24»-ը, «Ռոսիա 24» -ը, այսինքն`  ոչ միայն ռուսական լուրեր, այլեւ` արեւմտյան, որը բաժանորդին հնարավորություն կտա բազմազան տեղեկություն ստանալ», - նշել է Ֆիլիպովը: Իհարկե, դրանք կարելի է նաեւ համացանցով դիտել, սակայն հարցն այն է, թե որքան է դա հարմար եւ չի ընդհատվի արդյոք ազդանշանը, հավելել է նա: 

SPB TV – ն IT-ծրագրիր է` տարբեր սարքերում (բջջային հեռախոսներ, պլանշետներ եւ այլն) հեռուստատեսություն եւ տեսագրություններ հեռարձակելու համար: Ռուսաստանում ընկերությունն արդեն երկար ժամանակ համագործակցում է բջջային օպերատորների  «մեծ եռյակի» հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ