News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը հունիսի առաջին օրերին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան: NEWS.am-ին դիվանագիտական շրջանակների աղբյուրը հայտնեց, որ Երեւան այցը նախատեսված է հունիսի  4-ին:

Հանրապետության ղեկավարության հետ հանդիպմանը գործող նախագահը կքննարկի ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:

Մոտավորապես նման հարցերի շրջանակ կքննարկվի Բաքու այցի ընթացքում, որը նախատեսված է հունիսի 3-ին: Տարածաշրջանային այցի շրջանակում նախատեսված է նաեւ այց Թբիլիսի:

Նշենք, Շվեյցարիան նախորդների նման առաջնային նշանակություն է տալիս սառեցված հակամարտությունների կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ