News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է Կարո Ավագյանը: Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ Կարո Ավագյանը 48 տարեկան էր եւ վիրավորվել է Ժափրիեի շրջանում:

Այսօր՝ ապրիլի 17-ի վաղ առավոտից ինտենսիվ կերպով հրթիռակոծվում են Հալեպի հայկական Նոր Գյուղ եւ Սուլեյմանիե թաղամասերը, որոնք փաստացի անմարդաբնակ են դարձել: Հրթիռակոծության են ենթարկվում նաեւ Ժիթիիթե, Ժալա եձւ Սայեթ Ալի թաղամասերը: Քաղաքում փակ են բոլոր խանութներն ու կրպակները: Ընդհանոտւմներով է աշխատում էլեկտրամատակարարումը:

Հիշեցնենք, որ Սիրիայի Հալեպ քաղաքում ապրիլի 16-ին, հրթիռակոծության հետեւանքով զոհվել է սիրիահայ 19-ամյա Գոգո Աշնագլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ