News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն դարձավ, Արթուր Բաղդասարյանին ի՞նչ է եղել, որ չդառնա: NEWS.am-ի հարցին՝ հնարավոր է կոալիցիայից դուրս գալուց հետո «Օրինաց երկիր» կուսակցությունը դառնա ընդդիմություն եւ միանա «հրաշալի քառյակին»՝ այսպես արձագանքեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«ՕԵԿ-ն առաջին անգամ չէ, որ կոալիցիայից դուրս է գալիս, սովորաբար նախագահության երկրորդ ժամկետում նման դրսեւորումներ լինում են: Երեւի որոշել են, որ այսպես ճիշտ կլինի: Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմություն մտնելուն, եթե Ծառուկյանը մտավ, Արթուր Բաղդասարյանն էլ հնարավոր է դառնա ընդդիմություն, բայց չեմ պատկերացնում, թե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» ինչպես են համագործակցելու նրանց հետ»,- ասաց քաղաքագետը:

Նշենք, որ ՕԵԿ-ը ապրիլի 16-ին քաղխորհրդի նիստ է հրավիրել, որից հետո հայտարարել է կոալիցիայից դուրս գալու որոշման մասին: ՕԵԿ-ական նախարարներ Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը եւ Սամվել Թադեւոսյանը դիմում են գրել եւ դուրս եկել կուսակցությունից:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ