News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մահացել է «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող կալանավոր, «Բանդայի գործով» ամբաստանվող Քյարամ Ամոյանի հայրը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արդադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ դեռեւս չեն ստացել դատարանի որոշում, որը թույլ կտա Քյարամ Ամոյանին մասնակցել հոր հոգեհանգստի եւ թաղման արարողությանը: Նշենք, որ նման թույլտվություն տրվում է դատարանի որոշմամբ:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:

Տպել
Ամենաշատ