News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանն իր բանաձեւում հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու հեռանկար ունի եւ կարող է համապատասխան հայտ ներկայացնել, եթե հավատարիմ մնա ժողովրդավարության հիմնական սկզբունքներին:

Ապրիլի 17-ին ընդունված բանաձեւի տեքստում ասվում է, որ Ուկրաինան եւ Արեւելյան գործընկերության այլ երկրները, մասնավորապես Վրաստանն ու Մոլդովան, ունեն եվրոպական հեռանկար եւ կարող են ԵՄ մտնելու հայտ ներկայացնել, եթե հավատարիմ մնան ժողովրդավարության հիմնական սկզբունքներին:

«Եվրախորհրդարանը կրկին ընդգծում է, որ Ուկրաինայի եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրների հետ ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ հարաբերությունների վերջնական նպատակը չէ, եւ նշում է, որ ըստ  Եմ-ի հետ պայմանագրի 49-րդ հոդվածի` Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան եվրոպական հեռանկար ունեն եւ կարող են ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնել, պայմանով, որ հավատարիմ են մնալու ժողովրդավարության, հիմնարար ազատությունները եւ մարդու իրավունքները, փոքրամասնությունների իրավունքները հարգելու սկզբունքներին եւ ապահովելու են օրենքի գերակայությունը», - ասվում է Ստրասբուրգում ԵԽ-ի ընդունած բանաձեւում, հայտնում է TCH.ua-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ