News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2050թ. Ռուսաստանի բնակչության կեսը կարող է ներգաղթյալ լինել: Այսպիսի տվյալներ են բերվել երկրի ազգային ռազմավարության ինստիտուտի կողմից պատրաստված զեկույցում:

Ռուս գիտնականները զգուշացնում են, որ ներգաղթի մակարդակը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը, իսկ միգրացիոն քաղաքականության ոլորտում իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը ընդունակ են միայն վատթարացնելու ստեղծված իրավիճակը: Այս մասին գրում է «Նովիե Իզվեստիա» թերթը:

Համաձայն զեկույցի հեղինակների ներկայացրած տվյալների, ՌԴ-ում ներգաղթյալների «կուտակային» մակարդակը 30 միլիոնի սահմանագծին է մոտենում: Ըստ Ռոսստատի` ՌԴ-ում 1992-2010թթ ժամանակահատվածում արձանագրված միգրացիոն աճի վերաբերյալ տվյալների` հիշյալ ցուցանիշը 5,4 մլն է կազմում, իսկ Անվտանգության Դաշնային Ծառայության` 1999-2012թթ երկիր ժամանած եւ երկրից հեռացած քաղաքացիների թվի տարբերության վերաբերյալ վիճակագրությունը 27,75 մլն մարդկանց մասին է խոսում:

Ընդ որում նշվում է, որ 2000թ. ի վեր Ռուսաստան ժամանած աշխատանքային միգրանտների ալիքը սկզբունքորեն տարբերվում է 1990-ականների ներգաղթյալներից` էթնիկ կազմով, կրթության եւ որակավորման առավել ցածր մակարդակով, ինչպես նաեւ ռուսերենի թույլ իմացությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ