News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Պատգամավորները նաեւ կոչ են արել պատրաստ լինել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Reuters-ը:

Ստրասբուրգում ընդունված բանաձեւի համաձայն՝ անհրաժեշտ է բեռնարգելք կիրառել ռուսական զենքի եւ երկակի նշանակությամբ տեխնոլոգիաների նկատմամբ:

Եվրախորհրդարանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել նաեւ ռուսական էներգետիկ հատվածի ընկերությունների, ԵՄ-ում ռուսական ներդրումների եւ հաշիվների նկատմամբ, ինչպես նաեւ վերանայել բոլոր համաձայնությունները Ռուսաստանի հետ` դրանց հնարավոր դադարեցման նկատառմամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներկայումս Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելը չի քննարկվում: Այդ մասին հայտարարել էր Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին` ապրիլի 14-ին Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Մոգերինին հավելել էր, որ խոսքը դեռ կարող է գնալ միայն այն անձանց ցուցակի ընդլայնման մասին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ