News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողությունից հետո բողոքի գործողություններից մեկի ժամանակ իշխող կուսակցությանը քննադատած Մեհմեդ Ուղուր Փաչայի դեմ տխրահռչակ 301-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունից հետո բողոքի ակցիայի դուրս եկած Մեհմեդ Ուղուր Փաչան ի նշան բողոքի, որ ձերբակալված բանկի կառավարչի տանը կոշիկի տուփերի մեջ 4,5 մլն դոլար էին հայտնաբերել, մի պաստառ էր պարզել, որտեղ իշխող կուսակցության անվան հապավումը՝ AKP, բացել էր հետեւյալ կերպ՝ Ayakkabı Kutusu Partisi (Կոշիկի տուփերի կուսակցություն):

Նշվում է, որ Մեհմեդ Ուղուր Փաչային մեղադրանք են առաջադրել 301-րդ հոդվածի (Թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը, պետական մարմիններին ստորացնել): հատկանիշներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ