News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում (Էջմիածնի նստավայր) ապրիլի 18-ին, ժամը 14:30-ին կկայանա  Լուսինե Դավթյանի գործով հերթական դատական նիստը:

2013թ.-ի օգոստոս ամսին Հասարակություն առանց բռնության ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբն արձագանքեց դեպքին: Արսեն Առաքելյանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր կնոջը՝ Լուսինե Դավթյանին, ով ժամեր անց մահացել է հիվանդանոցում: Լուսինեի 15-ամյա դուստրն ականատես էր եղել սպանությանը, իսկ 5-ամյա որդին տեսել էր մորն արդեն դանակահարված եւ ամբողջովին արյունոտ:

Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ Արսենը ինքնակամ է խոստովանել: Սակայն, Լուսինեի ծնողները դրան չեն հավատում: Արսեն Առաքելյանին սպառնում է 8-15 տարի ազատազրկում, նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ` «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 1-ին մասով:

Տպել
Ամենաշատ