News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրիմի բնակիչներն ապրիլի 18-ից ավտոմատ դառնում են ՌԴ քաղաքացի, սակայն Ղրիմի թաթարները որոշել են պահպանել Ուկրաինայի քաղաքացիությունը, բայց համաձայնել են նաեւ ռուսական անձնագրեր ստանալ: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, Ղրիմի մեջլիսի նախկին նախագահ Մուսթաֆա  Ջեմիլեւը:

Նա նշել է, որ «օկուպացված տարածքի» մասին ընդունված օրենքը նախատեսում է, որ եթե մարդն ինքնուրույն չի գրել քաղաքացիություն ստանալու դիմումը, օկուպացումից հետո մեխանիկորեն պահպանում է Ուկրաինայի իր քաղաքացիությունը:  

«Այդ պատճառով էլ Ղրիմի թաթարները տրամաբանորեն կարծում են, որ օկուպացման վերացումից հետո  առանց խնդիրների նորից կդառնան Ուկրաինայի քաղաքացիներ», - կարծում է քաղաքական գործիչը, հայտնում է ՈՒՆՆ-ն:

Նա նշել է, որ կան թաթարներ, որոնք հրաժարվում են ռուսական անձնագրեր ստանալ: Եվ Ղրիմի 3 հազար թաթար արդեն տեղափոխվել է Արեւմտյան Ուկրաինա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ