News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոալիցիա չմտնելու Հայ Յեղափոխական Դաշնակցության հայտարարության մեջ ասված «փորձելու ենք մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից» ապացուցում է, որ իրենք կողմ են կոնստրուկտիվ ընդդիմության եւ երբեք առճակատման չեն գնա իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Տեսեք՝ Դաշնակցությունն  ասում էր, որ իրենց ծրագրերն ընդունվեն եւ հնարավոր է այդ առաջարկները ոչ ամբողջությամբ են ընդունվել եւ Դաշնակցությունը որոշել է լինել ընդդիմադիր դաշտում եւ բողոքավոր զանգվածի ռեսուրսն օգնել: Կարծում եմ, որ նրանք իշխանությունների հետ սուր հակասությունների չեն գնա: Իրենց իսկ խոսքում ակնարկ կա, որ լուրջ փողոցային դիմադրություն ցույց չեն տալու եւ դժվար մասնակցեն նմանատիպ պայքարի: Նրանք կոնտակտի մեջ են լինելու իշխանությունների հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով կոալիցիա չլինելու փաստին՝ քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունն այդ կոալիցիայի կարիքը չուներ. «Արհեստական կոալիցիա է եղել, կոնկրետ խնդիրներ լուծելու համար է եղել, իսկ հիմա իրավիճակ է փոխվել ու այլեւս կոալիցիայի կարիք չկա: Հանրապետական կուսակցությունն այսօր կարիք չունի քաղաքական այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու համար: Նրանց հետ համագործակցող ուժերն էլ շատ լավ հասկանում են դա, դրա համար են հեռանում»:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակման լուրը լրագրողներիս հայտնելիս ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ իրենք կոալիցիա կազմելու շուրջ շարունակելու են բանակցությունները: Այնուամենայնիվ, հենց նույն օրը ԲՀԿ-ն հայտնել էր, որ չի մտնում կոալիցիա: Ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո խմբակցության պատգամավորները լրագրողների հայտնեցին, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Այսօր էլ նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ