News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լաթաքիայում գործող «Քեսաբահայերի խնդիրների լուծման կենտրոնը» հայտարարությամբ է հանդես եկել` սիրիական ճգնաժամի զարգացման, ինչպես նաեւ Քեսաբի եւ տարհանման ենթարկված քեսաբահայերի անբարենպաստ վիճակի մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Քեսաբը եւ քեսաբահայերը, սիրիական հայրենիքի մասը լինելով, այսօր ճգնաժամի սարսափելի հետեւանքներն են կրում:  Հարեւան Թուրքիան, որն անհերքելիորեն արտաքին միջամտություն է նախաձեռնել սիրիական հակամարտությանը, Քեսաբի պարագայում իր հակահայկական քաղաքականությունն է ի ցույց դրել:  Քեսաբահայերը, ինչպես եւ Սիրիայի ողջ հայությունը, հավատարիմ են խնդրի` սիրիական հայրենիքի ամբողջականության եւ միասնության պահպանման, ինչպես նաեւ գոյություն ունեցող քաղաքական միջոցներով, երկխոսության ճանապարհով եւ առանց արտաքին միջամտության լուծմանը:

Երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր կիսել են մեր ցավը, հաղորդում ենք, որ մենք` քեսաբահայերս, ներկա պահին կենտրոնացված լինելով Լաթաքիայում, արդեն սեփական կառույցներն ունենք, մասնավորապես` «Քեսաբահայերի խնդիրների լուծման կենտրոնը», որ այդ հարցով զբաղվող միակ իրավաբանական կառույցն է»:

Այնուհետեւ հայտարարության տեքստում նշվում են կազմակերպության բանկային տվյալները, որին կարող են աջակցության համար գումարներ ուղղվել`

Bank: FRANSABANK SAL, Antelias Branch, Lebanon Name of Account: CATHOLICOSSAT ARMENIEN DE CILICIE LIBAN: LB87 0001 0002 4753 8500 0030 3501 SWIFT Code: FSAB LB BX.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ