News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում «Թալիբան» շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել ՆԳՆ գերեւարված չորս աշխատակիցների:

Ոստիկաններն առեւանգվել էին ապրիլի 15-ին, Քաբուլ-Քանդահար ավտոմայրուղու վրա: Նրանք մայրուղու անվտանգությունն ապահովող ստորաբաժանման անդամներ էին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «ՀամաՊրեսսը»:

Նրանց դիակները հայտնաբերվել է Սիեդաբադի մերձակայքում, որտեղ գործում են թալիբների մի քանի խոշոր խմբավորումներ: Անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացնում՝ պարզելու եւ ձերբակալելու հանցագործության հեղինակներին:

Փորձագետների կարծիքով, գրոհայինները սկսել են ավելի հաճախ պետական ծառայողների, քաղաքական գործիչների եւ խաղաղ քաղաքացիների առեւանգել: Ապրիլի 14-ին Քանդահարում ծայրահեղականներն առեւանգել եւ սպանել են վեց մարդու, որոնք աջակցում էին կենտրոնական իշխանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ