News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինա  արական սեռի ռուսաստանցիների մուտքի արգելքը փառաբանում է հիմարությունը: Նման կարծիք է հայտնել ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Սա հիմարության փառաբանություն է: Այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայի ղեկավարությունը սարսափում է արական սեռի ցանկացած ՌԴ քաղաքցիից, որից նրանք, ինչպես երեւում է, վտանգ են ակնկալում: Նմանատիպ երեւույթներ, կարծում եմ, նույնիսկ դարի կեսին չկային, այլ շատ ավելի վաղ»,- «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Սլուցկին:

«Տվյալ դեպքում, հավանաբար, չի բացառվում, որ Ուկրաինայի ղեկավարությունը կհիշի հայտնի բանաստեղծությունը ռուս կանանց մասին(«վարգող ձիուն կկանգնեցնի ու այրվող խրճիթ կմտնի») եւ կարգելի նաեւ նրանց մուտքը»,- հավելել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինա մուտքի սահմանափակումը ռուսաստանցի տղամարդկանց համար «բացարձակապես անհավանական է»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը «ահաբեկչությունների սպառնալիքի ներքո» ժամանակավոր արգելք է սահմաներ երկրի տարածք ՌԴ 16-ից 60 տարեկան արական սեռի քաղաքացիների համար՝ տրանսպորտի ցանկացած տեսակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ