News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2015թ.-ի համար նախագահ Բարաք Օբամայի առաջարկած բյուջեի ծրագրի լիակատար իրականացման դեպքում հարկային մուտքերը 10 տարվա ընթացքում կավելալան մոտ 1,4 տրիլիոն դոլարով, իսկ բյուջեի պակասուրդը կկրճատվի 1,05 տրիլիոն դոլարով:

Ընդ որում,  կփակվեն հավելյալ ծախսերը: Այդ մասին հաղոդրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի վարչությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով «Reuters»-ին:

Հավանականությունը, որ Կոնգրեսն առանց փոփոխությունների կընդունի նախագահի ծրագիրը, շատ փոքր է: Սակայն բյուջեի վարչության վերջին վերլուծությունը նախընտրական հայտարությունների համար բազա կներկայացնի ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից: Հիշեցնենք, որ Կոնգրեսի ընտրությունները պետք է տեղի ունենան նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ