News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վերաբերյալ քառակողմ հանդիպման ընթացքում հաստատվել է իրավիճակի մեղմացման մասին փաստաթուղթ: Այդ մասին հաղորդել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր կողմերը պետք է հեռու մնան ցանկացած տեսակի բռնությունից»,- հայտարարել է դիվանգետը:

Ռուսաստանը կաջակցի ԵԱՀԿ առաքելության աշխատանքին Ուկրաինաում՝ կողմերի միջեւ երկխոսության հաստատման ուղղությամբ, ընգծել է արտգործնախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ժնեւի հռչակագիրը կոչ է անում ազգային երկխոսության: Բացի այդ, Ուկրաինայում պետք է զինաթափվեն բոլոր ապօրինի զինված խմբերը:

«Անհրաժեշտ քայլերի շարքում է բոլոր ապօրինի զինված խմբերի զինափաթումը, վարչական բոլոր շինությունները պետք է վերադարձվեն օրինական տերերին։ Բոլոր ցուցարարների նկատմամբ պետք է համաներում կիրառվի՝ բացառությամբ նրանց, ովքեր ծանր հանցագործություններ են կատարել»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ժնեւի հանդիպման մասնակիցները ճանաչել են, որ ճգնաժամը պետք է կարգավորեն իրենք ուկրաինացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ