News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն կցուցաբերեն, որը ներառելու  է զենք ու սպառազինությունների մարտական համակարգեր: Ինչպես հաղորդել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը, այս մասին որոշումն ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Հեյգելի խոսքով՝ նա այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում արդեն տեղեկացրել է ուկրաինացի գործընկեր Միխայիլ Կովալին, ում մարտի 23-ին Գերագույն Ռադան նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար: ԱՄՆ-ի լրացուցիչ օգնությունն Ուկրաինայի զինված ուժերին  «մահացու բնույթ» չի կրում, նշել է պաշտպանության նախարարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մատակարարումը ներառելու է Ուկրաիայի զինված ուժերի համար դեղամիջոցներ, սաղավարտեր, ներքնակնեւր եւ ջրի մաքրման սարքավորումներ, ինչպես նաեւ ուկրաինական սահմանապահ ծառայության համար վրաններ, էլեկտարական մարտկոցներ եւ վառելանյութ մղելու պոմպեր»,- հստակցրել է Պենտագոնի ղեկավարը՝  Վաշինգթոն ժամանած Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հեյգելը նաեւ հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում են ուսումնասիրել այն հարցը, թե այլ կերպ ինչպես կարող են օգնել Ուկրաինային»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Ուկրաինայի զինծառայողներին էր ուղարկել մոտ 300 հազար պարենային ծանրոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ